Հայաստանի այս տարվա մարզական նվաճումները ռեկորդային են` նախորդ տարվա 307 մեդալի համեմատ. 2023-ին մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ: Այս ցուցանիշը վարչապետին ներկայացվել է նրա գլխավորությամբ անցկացված սպորտի ոլորտի ռազմավարության նախագծի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` այս հաջողությունները կառավարության քաղաքականության ու աջակցության շնորհիվ են: Վարչապետը նաև կարևոր է համարել առողջ ապրելակերպի և դպրոցներում ֆիզկուլտուրայի համար պայմանների ապահովումը, նշել, որ մինչև տարեվերջ մոտ 15 մարզադահլիճ հանձնվելու է շահագործման:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: