Ուկրաինային սպառնում է ԵՄ-ի խոստացած 50 միլիարդ եվրոն չստանալու վտանգը՝ Գերմանիայի բյուջետային ճգնաժամի և Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցությունների դիրքերի ամրապնդման պատճառով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։
Ինչպես նշել է թերթի բարձրաստիճան զրուցակիցը, Ուկրաինային օգնության հարցում փոխզիջման հասնելու Եվրամիության փորձերին խանգարում են Նիդերլանդների ընտրություններում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը և գերմանական դատարանի վերջին վճիռը, որով սահմանափակվում է Գերմանիայի կառավարության բյուջեն։ Միաժամանակ, սպասվում է, որ օգնության մասին վերջնական որոշումը կընդունվի Բրյուսելի գագաթնաժողովից առաջ։
«Կարծում եմ, որ այս հարցի շուրջ մռայլությունը խիստ չափազանցված է: Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ Ուկրաինան սուվերեն դեֆոլտում հայտնվի»,- ավելացրել է բանակցություններում ներգրավված ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Ըստ թերթի՝ Ուկրաինային խոստացված 50 միլիարդ եվրոն կներառի դրամաշնորհներ, ներդրումներ «ռազմավարական տեխնոլոգիաներում», ինչպես նաև ԵՄ-ի համատեղ վարկերի տոկոսները մարելու համար: