«Էմ-Գո» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ․ Շնող)։ Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
-
հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում.
-
սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականություն.
-
առանձին սարքավորումները՝ վառարանի արտաքին մակերևույթը, դարակաշարերը, հացաթխման դարակները գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում.
-
հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում,
-
հանրային սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տնտեսվարողի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։