Արհեստական բանականության հնարավորությունները զեղծարարները սկսել են օգտագործել խաբեության և մարդկանցից գումար շորթելու համար: Հիմնական թիրախը մեդիագրագիտության ցածր մակարդակ ունեցող մարդիկ են, որոնք հավատում են, թե որևէ հայտնի դեմք փող աշխատելու հեշտ տարբերակ է առաջարկում: Այժմ տարածվում է նաև պոռնոգրաֆիկ բնույթի կեղծ տեսանյութերի պատրաստմամբ մարդկանց ահաբեկելու և գումար պահանջելու անօրինական եղանակը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: