Ադրբեջանում տեղի է ունեցել է ապօրինաբար գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։ Ադրբեջանական կողմը Գագիկ Ոսկանյանին մի քանի կեղծ մեղադրանքներ է ներկայացրել, այդ թվում «ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով դիվերսիոն-հետախուզական խմբով» Քելբաջարի շրջանում 2023-ի օգոստոսի 16-ին Ադրբեջանի պետական սահմանը խախտելու համար։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պահեստազորային Ոսկանյանը, նախնական տվյալով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Գերատեսչությունը հերքել է հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։ Գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: