Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ34+500-կմ35+200 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, դեկտեմբերի 5-ին՝ ժամ 14։00-16։00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։