Հայաստանն ու Թուրքիան կամրջող Մարգարան պատրաստ է շահագործման, Հայաստանի ԱԳՆ-ն է հաղորդում, միայն թե, երբ կողմերը պատրաստ կլինեն այն շահագործելուն, դեռ հայտնի չէ: Պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով է հայտարարել՝ սահմանի այս կողմից որևէ խոչընդոտ չկա:
Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ հայ-թուրքական սահմանն առաջինը կբացվի երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար:
Անկարան, սակայն, հայ-թուրքական կարգավորումը հայ-ադրբեջանականի հետ կապելու փորձեր է անում, ու կամրջով սահմանահատումների հեռանկարն այս պահին այնքան էլ հստակ չէ:
Ինչպիսի՞ն է լոգիստիկ ու քաղաքական իրավիճակը հայ-թուրքական սահմանագծի երկու կողմում:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: