Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10մ ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ, դարձել է մրցաշարի հաղթող:
Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք, տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին՝ դառնալով արծաթե մեդալակիր: