Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։
«Pars today»-ի հաղորդմամբ` նշելով, որ Իրանի ղեկավարներն ընդգծում են Արաքսի ճանապարհային միջանցքը` դեսպանն ասել է.
«Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը, և երկաթուղային կապը կիրականացվի Ադրբեջանի կողմից 500 միլիոն դոլարի ներդրմամբ»։
Սեյյեդ Աբբաս Մուսավին, «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում նշելով` ականատես ենք, որ նոր էջ է բացվում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերություններում, հավելել է.
«Կառավարությունը ձգտում է հարաբերությունների համակողմանի զարգացման և Արաքսի ճանապարհային միջանցքի մասին համաձայնագրի իրականացման»։
Մուսավին հավելել է.
«Այսօր մենք կանգնած ենք նոր Կովկասի առջև, և մենք պետք է փորձենք ակտիվ դերակատարությամբ հանդես գալ այս նոր միջավայրում, որը Հարավային Կովկասը կվերածի աշխարհի տարանցիկ և առևտրային անցուղու»:
Իրանի դեսպանը նշել է.
«Ղարաբաղը Ադրբեջանի տարածքին ամբողջությամբ կցվելուց հետո, Կովկասում խաղաղության և զինադադարի հաստատման տարբեր նարատիվներ են առաջ քաշվել, իսկ այդ ընթացքում արևմտյան երկրները փորձել են իրենց սխալ նարատիվների հիմամբ Իրանին այս տարածաշրջանի հավասարումներից հանելու հարցին հետամուտ լինել, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս հարցը դուրս է եկել օրակարգից»:
Նշելով, որ տարածաշրջանային և միջազգային գործողություններով, որոնց մենք ականատես ենք, բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն կարող իրագործվել, Մուսավին ասել է.
«Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին երկու երկրների պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է, ընդ որում` մենք պետք է ազգային և նույնիսկ միջազգային մոտեցում ունենալով, այն իրականացնելու համար՝ ազգային ու տարածաշրջանային տարբեր մակարդակներում ստեղծել ներքին տեսական և գործառնական առավելագույն լայն կոնսենսուս»:
Նշելով, որ Իրանի ղեկավարներն ընդգծում են Արաքսի ճանապարհային միջանցքը` Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է.
«Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը, և Ադրբեջանի նախագահը կարգադրել է 8 մլն դոլար հատկացնել Աղբանդ-Քալալե կամրջի նախագծի իրագործման համար, իսկ երկաթուղային կապը նույնպես կիրականացվի ապագայում՝ Ադրբեջանի 500 մլն դոլարի ներդրմամբ»:
Մուսավին հավելել է.
«Այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ յուրաքանչյուր ձայն, որը բարձրացվում է Իրանի և Ադրբեջանի երկու երկրների միջև տարաձայնությունների և տարանջատման ուղղությամբ, բարեկամի ու բարյացակամորեն հնչած ձայն չէ, և մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունները առավելագույնի հասցնելու՝ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ համագործակցությունը»: