Ազգային դրամի՝ դոլարի նկատմամբ արժևորման ֆոնին, արտասահմանի հետ աշխատող ու եկամուտը արտարժույթով ստացող ՏՏ ընկերությունները բավականին բարդ դրության մեջ էին հայտնվել: Նրանց աջակցելու համար 2022-ի վերջից պետությունն աջակցության ծրագիր էր մշակել, որի գործարկումից դժգոհություններ եղան:
Պարզվեց, որ աջակցություն ստացած 330 ընկերություններից 14-ը գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է, 4-ը լուծարվում է: Արդյո՞ք չեն փոշիացվել պետական միջոցները:
Ոլորտի պատասխանատուն՝ ԲՏԱ նախարարությունը բացատրում է՝ աջակցությունը արդեն կրած վնասը հատուցելու համար էր, բայցի այդ գործունեության ժամանակավոր դադարեցումը նորմալ է այս ոլորտի ընկերությունների համար, որոնց աշխատանքի ինտենսիվությունը դրսից եկող պատվերից է կախված:
Մյուս կողմից, ՏՏ մասնագետները Հայաստանում ամենաբարձր վարձատրվողներից են, ինչո՞ւ աջակցել մարդկանց, որոնք առանց այդ էլ բարեկեցիկ են ապրում:
Նախարարությունը պարզաբանում է՝ ոլորտը Հայաստանի համար առաջատարներից է ու մասնագետների արտահոսք չէին կարող թույլ տալ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում։