Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ 48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթեց 4-1 հաշվով, դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։
Լարված երկու ռաունդներից հետո, երրորդում՝ Վաղարշակը նոկդաունի է ենթարկել մրցակցին, ապահովելով առաջին ոսկին։