ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել
Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ: Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից։
ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016 թվականին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմին` դառնալով Արևելյան Եվրոպայի և հարավային կովկասի առաջին երկիրը։
Հավատարումը հնարավորություն է ստեղծել Հայաստանին մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել:
Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը՝
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»,
«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագիր (ավարտված),
Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում:
Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։
Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի իրականացումը։