ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը, X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
Կոլոմինան նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և ՆԱՏՕ-Հայաստան գործակցության ամրապնդման ուղիները։
Արտգործնախարարը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում շարունակել է միջազգային գործընկերների հետ հանդիպումները:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: