Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում հայ երիտասարդը հայհոյում էր ազգությամբ հնդիկ առաքիչին, ստիպում հագից հանել վերնահագուստը՝ պնդմամբ, որ այն Հայաստանի ԶՈՒ համազգեստն է:
Տեղի ունեցածին արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դատախազությունն էլ ուսումնասիրություն է սկսել:
Հնդիկ երիտասարդը արդեն նոր վերարկու ունի, շնորհակալ է իրեն աջակցողներին: Հատկանշական է, որ հնդիկի հագինը իրականում ԶՈՒ գործող համազգեստ էլ չէ:
Իսկ արգելվո՞ւմ է արդյոք Հայաստանում քաղաքացիական անձանց՝ կրել զինվորական համազգեստ:
Անի Օհանյանն է գնացել տհաճ միջադեպի հետքերով: