Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12։21-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Այրում գյուղի մոտակայքում Volvo մակնիշի հեղուկ գազի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը․ կա տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել բեռնատարը։