Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու բանակցություններում փակուղուց հետո Իսրայելի պետական հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրահանգով Կատարից հետ է կանչել հրեական պետության պատվիրակությանը: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարել համաձայնագրի իր մասը, որը նախատեսում էր ազատ արձակել ցուցակով նախատեսված բոլոր երեխաներին և կանանց:
Նախօրեին Կատարի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը շարունակում են բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի վերականգնման շուրջ, սակայն Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ հարվածների վերսկսումը բարդացնում է միջնորդությունը: