«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հայտարարել է, որ Ադրբեջանում, վերջին տվյալով, 254 քաղբանտարկյալ կա: Միայն վերջին երկու ամսում նրանց թիվն ավելացել է ևս 17-ով։
Ցուցակը համալրել են ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանության կատարած կոռուպցիոն հանցագործությունները լուսաբանող Abzas Media-ի լրագրողներ:
Նշվում է, որ իշխանություններին քննադատող գործիչներին անհիմն մեղադրանքներ են ներկայացվում:
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: