Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:
Էրդողանը «շատ բացասական» է որակել Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների վերսկսումը:
Թուրքիայի և Էմիրությունների ղեկավարները հանդիպել են Դուբայում անցկացվող՝ կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակում։ Էրդողանը նշել է, որ իր երկիրն աշխատում է կայուն հրադադարի հասնելու և Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ հավելելով, որ մահմեդական աշխարհը պետք է միահամուռ գործի՝ հակամարտությունը դադարեցնելու համար: