Միացյալ Նահանգները 3 միլիարդ դոլար է խոստացել Կանաչ կլիմայի հիմնադրամին: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Դուբայում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովում հայտարարել է, որ այդ գումարը կօգնի զարգացող երկրներին ներդրումներ կատարել մաքուր էներգիայի և բնության համար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով:
Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հայտարարել էր, որ նպատակ ունեն մինչև տասնամյակի վերջ 250 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել կլիմայի հիմնադրամում:
Գերմանիայի կանցլերը նույնպես այսօր անդրադարձել է հիմնադրամի գործունեությանը, նշել, որ այն պետք է աջակցի ամենախոցելի երկրներին, իսկ դրա համար հարկավոր է աջակցել հիմնադրամին:
Շոլցը նաև կոչ է արել մասնակիցներին՝ պարտադիր թիրախներ սահմանել կանաչ էլեկտրաէներգիայի զանգվածային ընդլայնման համար։ Իտալիան նույնպես միջոցներ կտրամադրի նոր հիմնադրամին՝ օգնելու աղքատ երկրներին՝ հաղթահարել կլիմայի փոփոխության պատճառով կորուստներն ու վնասները՝ հայտարարել է Իտալիայի վարչապետը: