ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ARD-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին:
Լրագրողի դիտարկմանը, թե հակամարտության 2 տարվա ընթացքում չկա այնքան առաջընթաց, որքան կարելի էր ակնկալել, Ստոլտենբերգը նշել է. «Վերջին մի քանի ամսվա ընթացքում այնտեղ շատ բան չի եղել, սակայն ուկրաինացիները կարողացան մեծ կորուստներ պատճառել ռուսական ուժերին թևավոր հրթիռային հարձակումների միջոցով, ոչնչացնել ինքնաթիռներ և ուղղաթիռներ և հետ մղել ռուսական սևծովյան նավատորմը դեպի Սև ծովի արևելյան հատված»:
Նա հրաժարվել է կանխատեսել հակամարտության ապագան՝ ընդգծելով. «Ես միշտ զգույշ եմ առաջնագծում իրական իրավիճակի մասին կանխատեսումներ անելիս, քանի որ պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են: Միակ բանը, որ մենք գիտենք, այն է, որ որքան շատ աջակցենք Ուկրաինային, այնքան շուտ պատերազմը կարող է ավարտվել»։