«Միկա» մարզահամալիրում եզրափակիչ մենամարտերը կկայանան դեկտեմբերի 3-ին և 4-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր կայացել է բռնցքամարտիկները կշռման արարողությունը։
Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, ռինգ դուրս կգան և պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն Արեն Խառատյանը (52 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ)։ Մրցումները կմեկնարկեն ժամը 17։00-ից:
Դեկտեմբերի 4-ին եզրափակիչ մենամարտերը կանցկացնեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):
Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից: Մուտքն ազատ է։
9 ներկայացուցիչ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչներում