Կրծքագեղձի քաղցկեղի բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել հետազոտությունները: Վաղ շրջանում հայտնաբերման և կանխարգելման համար Առողջապահության նախարարությունը 2021-ից անվճար սքրինինգային հետազոտություններ է իրականացնում: 4 մարզում այդպիսի հետազոտությունից հետո վերջերս ուռուցքաբանության կենտրոն է ուղեգրվել 1557 կին, 250-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: