Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ու նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործը՝ Հակակոռուպցիոն դատարանում: Դեկտեմբերի 1-ին դատը մեկնարկել է:
Ալեքսան Պետրոսյանն, ի դեպ, մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու համար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նրան, սակայն դատախազը բողոքարկել է դատավճիռը, և այժմ գործը վերաքննիչ քրեական դատարանում է:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: