Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։ «Հայասաթ-1»-ի թռիչքը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 22:18-ին: Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: