Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրավերով այցելել է Բուլղարիայի ազգային տաղավար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահականից:
Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել տաղավարում, ծանոթացել բուլղարական արդյունա-արտադրական նորարարություններին:
Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցեր: