Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարությունում ծանոթացել է գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությանը: Փաշինյանին զեկուցվել է՝ ընթացիկ տարում «Ֆիթչ» և «Սթանդարտ ընդ փուրս» գործակալությունները Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել են, իսկ «Մուդիս» գործակալությունը հեռանկարի բարելավում է արձանագրել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կատարված աշխատանքների ու բարեփոխումների կարևորությունը և նախարարության աշխատակազմի ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա:
Մանրամասները` ռեպորտաժում: