Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP-28) պաշտոնական բացման արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին: