Իսրայելը մինչ օրս չի թույլատրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին մուտք գործել երկիր, Գազա և Արևմտյան ափ, ինչը նախատեսված էր Մերձավոր Արևելք կատարած նրա հնգօրյա այցի ընթացքում։
«Նման այցը շատ կարևոր է այս հակամարտության ընթացքում հնչած բազմաթիվ մեղադրանքների անկախ ստուգման համար: Դա կօգներ պայքարել ապատեղեկատվության դեմ»,- Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: