Նոյեմբերի 30-ին Սկոպիեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-Անդորրա հարաբերությունների զարգացումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում:
Հայաստանի և Անդորրայի ԱԳ Նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում հետաքրքրվածությունը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորման միջոցով:
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին:
Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: