Իսակովի պողոտայի հարակից բլրակներին գիհիներ են տնկվում։ Մշտադալար թփերը կապահովեն, որ օդանավակայանից քաղաք եկող այս մուտքը կլոր տարին կանաչ կլինի։ Ոռոգման ցանց էլ է անցկացվել։ Աշնանային ծառատունկ իրականացվում է մայրաքաղաքի այլ հատվածներում ևս` հիմնականում ճանապարհների մոտակայքում: Ընտրվել են աղմուկ և գազեր, փոշի կլանող ցածր ծառատեսակներ, թփեր:
Մանրամասները՝ ռեպորտաժում: