2023 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 202 երեխա, որից 111-ը՝ տղա, 91-ը՝ աղջիկ: Այդ մասին տեղեկացնում են մարզպետարանից:
«202 երեխաներից 37-ը ծնվել են Գավառի, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 114-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում»,- նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։