Հայկական
Picsart-ը և
Sololearn-ը ներառվել են արհեստական բանականության ինտեգրումով տարվա 7 ամենաթրենդային հավելվածների վարկանիշում, որը կազմել է Apple-ը: Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից:
Նշվում է, որ Picsart հավելվածը մի շարք գործիքների հնարավորություն է տալիս, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել հետնանկարը կամ անցանկալի առարկաները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ և այլն: Իսկ Sololearn-ում ԱԲ Kodie հրահանգիչը կարող է գտնել ծրագրային կոդի սխալները և հուշումներ անել:
Ցանկում ներառվել են նաև ChatGPT-ն, Canva-ն, Pinterest-ը, Craft-ը, Artifact-ը և SmartDreams-ը։