Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գործողություններին ի պատասխան վերսկսել է լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 60-ի:
ՑԱՀԱԼ-ը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է հրադադարը խախտելու և պատանդներին ազատ արձակելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար: Իսրայելական կողմի տվյալով՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ գերիների և պահվող անձանց ազատ արձակման բանակցությունները դադարեցվել են։ CNN-ի տվյալով, սակայն, այդ հարցով քննարկումները շարունակվում են:
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ, այդուհանդերձ, հավատարիմ են գերիներին ազատելու և ՀԱՄԱՍ-ը վերացնելու նպատակներին: Մինչ այս հայտարարվում էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են երկարաձգել մարդասիրական հրադադարը: Մինչև ուշ գիշեր կողմերը շարունակել են գերիների և պահվող անձանց փոխանակումը:
The Washington Post-ը գրում է, որ Գազայի հատվածում հրադադարը կարող է շարունակվել, եթե ՀԱՄԱՍ-ն ավելի շատ պատանդների ազատ արձակի:
Գազայի հատվածում ռազմական գործողությունները կտևեն մի քանի օր, մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմնակիցները չհայտարարեն իրենց կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով հրեական պետության անանուն պաշտոնյայի։