Իրանի պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորությամբ, Իսրայելի մասնակցության պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Տեղեկության համաձայն՝ հինգշաբթի երեկոյան պատվիրակությունը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու համաժողովին և ծրագրել է այցի շրջանակներում Պաղեստինի հարցը քննարկել մասնակից երկրների ղեկվարների ու ներկայացուցիչների հետ: Իրանական կողմը պնդել է, թե վստահ է եղել, որ իսրայելական պատվիրակությունը հրաժարվել է համաժողովին մասնակցելուց, ինչպես նաև, կոնֆերանսին իսրայելցիների մասնակցությունը նրանց համար հեղինակության չափազանց մեծ ռիսկեր էր պարունակում:
Դուբայ ժամանելուն պես, որտեղ ընթանում է COP-28-ը, իրանական պատվիրակությանը հայտնել են, որ Իսրայելի նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, այնուամենայնիվ, ժամանել են համաժողով։ Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը` ի նշան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի։