ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն առաջիկա ժամերին կփորձեն հարձակվել Գազայի հատվածում տեղակայված իսրայելական ուժերի վրա, ինչպես նաև զանգվածային հրթիռակոծության ենթարկել Իսրայելի տարածքը, հաղորդում է իսրայելական բանակի «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:
Wall Street Journal-ն էլ, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտից հետո ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում։
«Մշակվում են Լիբանանում, Թուրքիայում և Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հայտնաբերելու ծրագրեր: Այժմ Իսրայելն աշխատում է Գազայի հատվածում շարժման առաջնորդներին բռնելու և վերացնելու ուղղությամբ»,- գրում է թերթը։