Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման մասին:
«Քննարկել ենք Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը և մեր առջև բացվող հեռանկարները: Մենք միասին աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների շահերի վրա։ Տարածաշրջանային ծրագրերը, «Խաղաղության խաչմերուկը» պետք է իրենց դերն ունենան»,- նշել է նախարարը:
Բորելն իր հերթին նշել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, ԵՄ աջակցության, ինչպես նաև ԵԱՀԿ-ի աշխատանքը ակտիվացնելու հարցեր:
«ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում կայուն և համապարփակ խաղաղության հասնելուն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը: