Արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է: Սկոպյեում՝ ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում, նախարար Միրզոյանը հանդիպումներ է ունեցել իր գործընկերների, պետքարտուղար Բլինքենի հետ, քննարկել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, հույս հայտնել, որ Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի խաղաղության նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: