Առողջապահական առաջնային օղակը քաղաքացիների համար պետք է լինի առավել հասանելի, վստահելի ու մրցունակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նախորդ տարվանից համայնքը երևանյան չորս պոլիկլինիկաներում հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ սկսեց: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել»,- գրել է նա: