Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային զարգացումներ, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն ու բանակցությունների հեռանկարները: