ԵԱՀԿ նախագահությունը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։
«Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,- ասել է նա Սկոպյեում կազմակերպության արտգործնախարարների նիստի ժամանակ, հավելել՝ ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում կառուցողական երկխոսության համար։