Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ, նպաստ ստանալու ընթացակարգը: Հայաստանում կենսաթոշակ կհատկացվի Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ ստացած անձանց: Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ խումբ մարդիկ նրանք են, ովքեր Լեռնային Ղարաբաղում սկսել են կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացը, բայց չեն հասցրել ավարտել: Գործընթացն այս նախագծով կկարգավորվի: Կան նաև անձինք, որոնց կենսաթոշակի տարիքը լրացել է Հայաստան բռնի տեղափոխումից հետո: Նրանք ևս Հայաստանում կկարողանան կենսաթոշակ, նպաստ ստանալ: Շահառուները դեկտեմբերի 11-ից պետք է լրացնեն առցանց դիմում: Դրա համար անհրաժեշտ է բնակության հասցեում հաշվառում ունենալ:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: