Նոյեմբերի 29-ին` ժամը 01։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․) և դուրս բերել արգելափակումից. ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի: