2024-ի բյուջետային հայտում առաջարկվել է Հայաստանում ստեղծել սուպերհամակարգչային արհեստական բանականության կենտրոն` Գիտուժ նախաձեռնության համաժողովում տեղեկացրել է Ազգային Ժողովի փոխնախագահը: Այս հարթակում ձևակերպվել են նաև գիտության զարգացման կարևոր, կոնցեպտուալ ուղենիշներ՝ օրինակ՝ գիտության ու տնտեսության կապի ամրապնդումը, գիտնականի վարկի բարձրացումը, ֆինանսավորման ավելացումը, իսկ այս պահին որպես առաջնային նշվել է համակարգվածության ապահովումը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: