Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը
-
1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
-
2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
-
3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը
-
1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
-
2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
-
3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան