Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կհիշվի որպես «Գազայի դահիճ»: Էրդողանը շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր անվերապահորեն սատարում են Նեթանյահուին, հավասարապես մեղավոր են: Խոսելով հրադադարի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ մարդասիրական դադարը դրական է արյունահեղության մասնակի դադարեցման առումով:
Նա շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, որոնք նպաստել են պայմանավորվածության իրականացմանը:
Մանրամասները` տեսաշարում: