Հայաստանից վնասատուներով վարակված ապրանքների մատակարարումը կտրուկ աճել է. հայտարարել է Ռոսսելխոզնադզորը՝ արձագանքելով Լարսում հայկական բեռնատարների կուտակման թեմային: Հայկական կողմը պարզաբանել է՝ բոլոր բեռները ստուգված են եղել, այդուհանդերձ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստ է մանրակրկիտ ուսումնասիրել ռուսական կողմի առարկությունը և պատասխանն ստանալուց հետո Ռուսաստանից ակնկալում է անաչառ վերաբերմունք:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: