Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ - Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+100 հատվածի հիմնանորոգումը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 3.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Շինարարությունը կատարել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։