Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է իր տեղը Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդում։ Այդ մասին են վկայում կազմակերպության մասնակից պետությունների 28-րդ համաժողովի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքները։
Ռուսաստանը ստացել է 65 ձայն՝ անհրաժեշտ նվազագույնը՝ 66-ի փոխարեն։ Արևելյան Եվրոպայի խմբից ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդում տեղեր են ստացել Լիտվան, Լեհաստանը և Ուկրաինան։ Լիտվան խորհրդին մասնակցելու հայտ էր ներկայացրել։
Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Լիտվայի անդամակցությունը ոչ մի հավելյալ արժեք չի բերելու ՔԶԱԿ-ի խնդիրների լուծմանը, և այդ երկրին կոչ է արել հետ վերցնել հայտը։