Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը՝ ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող ազդակների մասին:
«Ինձ թվում է՝ պետք է հիմնվել ոչ թե հույսերի, այլ կոնկրետ փաստերի վրա և դիրքորոշում ձևավորել՝ ելնելով իրականությունից։ Եկեք սպասենք որոշակի գործողությունների և այդ ժամանակ մեկնաբանենք»,- ասել է Զախարովան: