Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Սկոպիե արտգործնախարար Միրզոյանի այցի մասին:
«Նոյեմբերի 29 - դեկտեմբերի 1-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կժամանի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,- գրել է խոսնակը։